«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն և «ԱՊԱԳԱ» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
28.08.2026
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն և «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացմանը՝ նպաստելով նրանց արդյունավետ մուտքին աշխատաշուկա։
«ԱՊԱԳԱ» հիմնադրամը 2018 թվականից իրականացնում է առողջապահական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր Հայաստանի ողջ տարածքում։ 2023 թվականից հիմնադրամն իրականացնում է նաև «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում բուհերի 4-րդ կուրսի ուսանողներին՝ կրթությունը գործնական փորձի և մասնագիտական աշխատանքի հնարավորության վերածելու նպատակով։
Ծրագրի շրջանակում ուսանողները ստանում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետների դասընթացներին, անցնում պրակտիկա գործընկեր կազմակերպություններում և հնարավորություն ստանում ծրագրի ավարտին աշխատանքի անցնելու։
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն, միանալով այս նախաձեռնությանը, իր ներդրումն է կատարում երիտասարդների մասնագիտական զարգացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորման գործում։
«ԿԱՄՈՒՐՋ»-ի համար կարևոր է լինել ոչ միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլև այնպիսի նախաձեռնությունների գործընկեր, որոնք ստեղծում են երկարաժամկետ արժեք հասարակության և հատկապես երիտասարդների համար։
Հուշագրի շրջանակում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն և «ԱՊԱԳԱ» հիմնադրամը կհամագործակցեն՝ երիտասարդների կրթական և մասնագիտական հնարավորությունների ընդլայնման, նրանց ներուժի բացահայտման և աշխատաշուկա մուտքի խթանման ուղղությամբ։
Այս համագործակցությունը «ԿԱՄՈՒՐՋ»-ի սոցիալական պատասխանատվության և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կարևոր ուղղություններից մեկն է։


Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են