«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին
07.10.2026
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց հոկտեմբերի 3-ին՝ Արենի գյուղում՝ հանդես գալով որպես փառատոնի գլխավոր գործընկեր։
Փառատոնին մասնակցելով՝ «ԿԱՄՈՒՐՋ»-ը ևս մեկ անգամ հանդես եկավ որպես վստահելի ֆինանսական գործընկեր՝ միանալով հայկական գինու, մշակույթի և ավանդույթների շուրջ ձևավորված այս կարևոր միջոցառմանը։
Ավելի քան 28 տարի «ԿԱՄՈՒՐՋ»-ը միավորում է նպատակներն ու հնարավորությունները՝ աջակցելով մարդկանց և բիզնեսներին իրենց հաջորդ կարևոր քայլը կատարելու հարցում։ Կազմակերպությունն իր հաճախորդներին առաջարկում է տարբեր նպատակներին համապատասխան ֆինանսական լուծումներ՝ գյուղատնտեսական, բիզնես, հիփոթեքային, սպառողական և ավտովարկերի տեսքով։
Փառատոնի ընթացքում «ԿԱՄՈՒՐՋ»-ի տաղավարը այցելուներին հնարավորություն տվեց ծանոթանալու կազմակերպության ծառայություններին, ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և քննարկելու իրենց նպատակներին համապատասխան ֆինանսական լուծումները։
Փառատոնի այցելուները նաև առաջիններից էին, ովքեր հնարավորություն ստացան բացահայտելու «ԿԱՄՈՒՐՋ»-ի նոր մոբայլ հավելվածը՝ ներբեռնելով այն դեռևս պաշտոնական լայն հասանելիությունից առաջ և ծանոթանալով կազմակերպության նոր թվային հնարավորություններին։
Այս տարի ևս «ԿԱՄՈՒՐՋ»-ի տաղավարում այցելուներին սպասում էին հաճելի անակնկալներ և նվերներ՝ փառատոնային օրը դարձնելով ավելի ուրախ ու հիշվող։
«Արենի Գինու Փառատոնը» հերթական անգամ համախմբեց գինեգործներին, տեղական արտադրողներին, զբոսաշրջիկներին և գինու մշակույթի սիրահարներին՝ ստեղծելով հայկական գինին, մշակույթն ու ավանդույթները ներկայացնող յուրահատուկ միջավայր։
«ԿԱՄՈՒՐՋ»-ի համար փառատոնին մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր մարդկանց հետ անմիջական շփվելու, ներկայացնելու իր ֆինանսական լուծումները և նոր թվային հնարավորությունները, ինչպես նաև ստեղծելու հաճելի ու հիշվող փորձառություն այցելուների համար։


Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են