«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

18.03.2026

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակված ընկերությունների շարքն այսօր համալրում է ֆինանսավարկային ոլորտում մասնագիտացված «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ՝ աջակցելով միկրո և խոշոր ֆերմերային տնտեսություններին, իրականացնում է ձեռնարկատիրական վարկավորում՝ բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաև տրամադրում է հիփոթեքային և բնակարանային պայմանների բարելավման վարկեր, սպառողական վարկեր:

Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը, և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսայի օպերատորի տեղաբաշխման հարթակի միջոցով՝ Դայմենշն ընկերության միջնորդությամբ:

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ընկերության հետագա զարգացման ճանապարհին։ Մենք բարձր ենք գնահատում ընկերության պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ֆինանսական գործիքակազմը։ Սա ոչ միայն վկայում է ընկերության գործունեության կայունության մասին, այլև խթանում կապիտալի շուկայի ակտիվացումը՝ օրինակ ծառայելով այն ընկերությունների համար, որոնք ձգտում են գործել թափանցիկ և հաշվետու պայմաններում»։

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը նշել է.

«Հայաստանի ֆոնդային բորսա մուտք գործելը կարևոր քայլ է մեր ընկերության զարգացման համար և հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները։ Մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան, պարզ և հասանելի ֆինանսական ծառայություններ, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը»:

«ԿԱՄՈՒՐՋ»-ն իր գործունեությունը սկսել է 1998 թվականին և արդեն ավելի քան 28 տարվա ընթացքում սպասարկել է շուրջ 200 հազար ընտանիքի՝ կարևոր դեր ունենալով Հայաստանում փոքր ձեռներեցության և ֆերմերային տնտեսությունների զարգացման գործում։ Ընկերությունը գործում է թափանցիկության և միջազգային լավագույն փորձի սկզբունքներով՝ առաջարկելով հաճախորդների կարիքներին համապատասխան վարկային լուծումներ։ Պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված ֆինանսական միջոցները ընկերությունը նախատեսում է ուղղել վարկային պորտֆելի ընդլայնմանը, մասնավորապես՝ փոքր ձեռներեցության և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորմանը, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել ընկերության ֆինանսական աղբյուրները և հաճախորդներին առաջարկել առավել մատչելի ու հասանելի վարկային պրոդուկտներ։

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԵԼԻՆ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն 1 ՕՐՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽԵԼ Է 1 ՄԻԼԻԱՐԴ ՀՀ ԴՐԱՄԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 1 ՄԻԼԻԱՐԴ ՀՀ ԴՐԱՄԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ` ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԻ ՊԱՐԶ ԵՒ ՎՍՏԱՀԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀ

ԱՎԵԼԻՆ

ՄՐՑՈՒՅԹ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է «2025 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»՝ ԸՍՏ GLOBAL BUSINESS OUTLOOK AWARDS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն «ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2025»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

ԱՎԵԼԻՆ

ՄՐՑՈՒՅԹ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԸՍՏ GLOBAL BANKING & FINANCE REVIEW-Ի

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են