Նորություններ
18.03.2026
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակված ընկերությունների շարքն այսօր համալրում է ֆինանսավարկային ոլորտում մասնագիտացված «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ՝ աջակցելով միկրո և խոշոր ֆերմերային տնտեսություններին, իրականացնում է ձեռնարկատիրական վարկավորում՝ բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաև տրամադրում է հիփոթեքային և բնակարանային պայմանների բարելավման վարկեր, սպառողական վարկեր:
Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը, և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:
Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսայի օպերատորի տեղաբաշխման հարթակի միջոցով՝ Դայմենշն ընկերության միջնորդությամբ:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.
««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ընկերության հետագա զարգացման ճանապարհին։ Մենք բարձր ենք գնահատում ընկերության պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ֆինանսական գործիքակազմը։ Սա ոչ միայն վկայում է ընկերության գործունեության կայունության մասին, այլև խթանում կապիտալի շուկայի ակտիվացումը՝ օրինակ ծառայելով այն ընկերությունների համար, որոնք ձգտում են գործել թափանցիկ և հաշվետու պայմաններում»։
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը նշել է.
«Հայաստանի ֆոնդային բորսա մուտք գործելը կարևոր քայլ է մեր ընկերության զարգացման համար և հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները։ Մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան, պարզ և հասանելի ֆինանսական ծառայություններ, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը»:
«ԿԱՄՈՒՐՋ»-ն իր գործունեությունը սկսել է 1998 թվականին և արդեն ավելի քան 28 տարվա ընթացքում սպասարկել է շուրջ 200 հազար ընտանիքի՝ կարևոր դեր ունենալով Հայաստանում փոքր ձեռներեցության և ֆերմերային տնտեսությունների զարգացման գործում։ Ընկերությունը գործում է թափանցիկության և միջազգային լավագույն փորձի սկզբունքներով՝ առաջարկելով հաճախորդների կարիքներին համապատասխան վարկային լուծումներ։ Պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված ֆինանսական միջոցները ընկերությունը նախատեսում է ուղղել վարկային պորտֆելի ընդլայնմանը, մասնավորապես՝ փոքր ձեռներեցության և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորմանը, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել ընկերության ֆինանսական աղբյուրները և հաճախորդներին առաջարկել առավել մատչելի ու հասանելի վարկային պրոդուկտներ։
04.02.2026
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 1 օրում ամբողջությամբ տեղաբաշխել է 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսերը
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 1,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկված պարտատոմսերը 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսայում կայացած աճուրդի բացման օրը ամբողջությամբ տեղաբաշխվել են:
Տեղաբաշխման աճուրդի արդյունքներին կարող եք ծանոթանալ`
https://amx.am/am/corporate_securities_allocation
Պարտատոմսերի վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ`
https://kamurj.am/images/documents/Final_Terms__Tranche_1.pdf
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ N 1/8 Ա որոշմամբ։
15.10.2025
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն ճանաչվել է «2025 թվականի լավագույն միկրոֆինանսական ընկերությունը Հայաստանում»՝ ըստ Global Business Outlook Awards միջազգային մրցանակաբաշխության
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն ճանաչվել է 2025 թվականի Հայաստանի Հանրապետության լավագույն միկրոֆինանսական ընկերությունը՝ ըստ հեղինակավոր Global Business Outlook Awards (GBO Awards) միջազգային մրցանակաբաշխության։
Global Business Outlook Awards-ը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որի նպատակն է գնահատել և խրախուսել այն ընկերություններին, որոնք իրենց գործունեությամբ առանձնանում են արդյունավետությամբ, նորարարությամբ և գերազանցության ձգտումով։ Մրցանակաբաշխությունը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ֆինանսներ, բանկային համակարգ, էներգետիկա և տեխնոլոգիաներ, ընդգծելով թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցների լավագույն ներկայացուցիչներին։
«Այս մրցանակը մեծ պատիվ է մեր թիմի համար։ «ԿԱՄՈՒՐՋ»-ը տարիներ շարունակ հետևողականորեն ձգտում է մատուցել պարզ, հասանելի միկրոֆինանսական ծառայություններ՝ աջակցելով հաճախորդների բիզնեսների զարգացմանը: Այս մրցանակը ևս մեկ ապացույց է մեր թիմի նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդակենտրոն աշխատանքի մասին», – նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը։
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն տարիներ շարունակ արժանանում է տարբեր միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականների և մրցանակների՝ որպես Հայաստանի Հանրապետության միկրոֆինանսական ոլորտի առաջատար կառույց։ Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ի կայուն դիրքը, վստահելիությունը և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը:
06.10.2025
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն «Արենի Գինու Փառատոն 2025»-ի Գլխավոր Գործընկերն է
Հոկտեմբերի 4-ին Արենի գյուղում կայացավ ամենասպասված ու սիրված միջոցառումներից մեկը՝ «Արենի Գինու Փառատոն 2025»-ը, որի Գլխավոր գործընկերը հանդիսացավ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։
Փառատոնը միավորեց հազարավոր այցելուների՝ այդ թվում արտերկրից, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական գինու մշակույթին և ավանդույթներին։
«ԿԱՄՈՒՐՋ»-ի մասնակցությունն այս կարևոր միջոցառմանը ևս մեկ անգամ ընդգծում է կազմակերպության աջակցությունը համայնքների զարգացմանն ու տեղական արտադրանքի խթանմանը։
««Արենի Գինու Փառատոնը» տարիներ շարունակ կարևոր հարթակ է համայնքների տնտեսական, մշակութային և զբոսաշրջային զարգացման համար։ Մենք վստահ ենք, որ նման միջոցառումները ոչ միայն պահպանում և զարգացնում են հայկական արժեքները, այլև ստեղծում են նոր հնարավորություններ համայնքների բնակիչների և ձեռնարկատերերի համար», — նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը։
Արդեն ավելի քան 27 տարի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն նպաստում է բնակչության սոցիալական կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն վստահելի գործընկեր է հազարավոր ընտանիքների, ֆերմերների և ձեռնարկատերերի համար՝ տրամադրելով հասանելի ֆինանսական ծառայություններ։
23.10.2023
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ճանաչվել է 2023 թվականի Հայաստանի լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը` Global Banking & Finance Review ամսագրի կողմից:
«Մենք շատ հպարտ ենք, որ արդեն 2-րդ տարին անընդմեջ ստանում ենք այս մրցանակը: «ԿԱՄՈՒՐՋ»-ն իր գործունեության շուրջ 25 տարիների ընթացքում միշտ էլ կարևորել է մրցակցային առավելությունները, և միշտ փորձել է զարգանալ և շուկայում առաջարկել մրցակցային պրոդուկտներ: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, որպեսզի պահպանենք մեր առաջադեմ դիրքերը Հայաստանի ֆինանսաբանկային շուկայում»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:
Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով նրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Մասնագետներից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, և ընտրում հաղթողին։
Ամսագիրը հրապարակվում է 2010 թվականից, իսկ մրցանակները շնորհվում են 2013 թվականից` դիտարկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում գործող ամենահայտնի և դիտարժան ֆինանսական կառույցներին:
30.08.2022
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ. լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը Հայաստանում՝ ըստ Global Banking & Finance Review-ի
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունն, իր պատմության մեջ առաջին անգամ, ճանաչվել է 2022 թվականի Հայաստանի լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը` Global Banking & Finance Review ամսագրի կողմից:
Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են բանկային և ֆինանսական ծառայություններ առաջարկող առաջադեմ ընկերություններին՝ բանկերին, վարկային կազմակերպություններին` հաշվի առնելով նրանց ռազմավարությունը, ձեռքբերումները և մի շարք այլ կարևոր ցուցանիշներ:
Ամսագիրը հրապարակվում է 2010 թվականից, իսկ մրցանակները շնորհվում են 2013 թվականից` դիտարկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում գործող ամենահայտնի և դիտարժան ֆինանսական կառույցներին:
«Մենք շատ հպարտ ենք, որ այս տարի հենց «ԿԱՄՈՒՐՋ»-ին է հաջողվել ստանալ Best Micro Finance Company Armenia 2022 մրցանակը` այս հեղինակավոր ամսագրի կողմից: Չնայած վերջին տարիների Հայաստանին բաժին հասած մեծ դժվարություններին, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությանը հաջողվել է հասնել ֆինանսական կայունությանը և ապահովել դինամիկ աճ»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:
20.07.2021
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը KfW բանկի «ՄՓՄՁ Աջակցում» ծրագրի շրջանակներում զգալի կակտիվացնի միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը կնքել է նոր համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում արդեն սկսած այս ամսվանից իրականացնելու է միկրո, փոքր և միջին բզինեսի զարգացման նպատակով վարկավորում Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի «ՄՓՄՁ Աջակցում» ծրագրի շրջանակներում:
Այդ պայմանագրի շրջանակում կտրամադրվեն բիզնես վարկեր` մինչև 160 մլն ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 60 ամիս մարման ժամկետով և մինչև 30 ամիս վարկի մարման արտոնյալ ժամկետով, 10.5%-ից 12.4% տարեկան տոկոսադրույքով` կախված ներդրումային ծրագրից:
Կարևոր է, որ մինչև 4 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են նաև առանց գրավի:
«Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ վարկերը տրամադրվում են միայն դրամով, որն է՛լ ավելի պահանջված է վարկառուների կողմից: Վարկի կարևոր առավելություններից է նաև, որ այն ունի վարկի մարման բավական երկար արտոնյալ ժամկետ` մինչև 30 ամիս` հարմարեցված վարկառուի եկամուտներին և ներդրումային ծրագրին»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:
18.06.2021
Համագործակցության հուշագիր` «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ի և «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ-ի միջև
«ԿԱՄՈՒՐՋ»-ի և «Արմլիզինգ»-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Համագործակցության հուշագրի հիմնական նպատակն է.
- Մասնագիտացված լիզինգային ծառայությունների մատուցում հաճախորդներին, ընդ որում ծառայությունը կարող է ներառել բացի բուն լիզինգի գործընթացը, նաև այդ գործընթացը սպասարկող հարակից այլ ֆինանսական ծառայությունները
- Մշակել համաֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում ներառվելու են ինչպես մասնագիտացված լիզինգային ծառայությունների մատուցումը, այնպես էլ` այլ ֆինանսական ծառայություններ
- Իրականացնել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով
- Իրականացնել համագործակցող կողմերի աշխատակիցների համար ուսուցողական ծրագրեր
- Զարգացնել համագործակցության այլ հնարավորություններ
Համագործակցության այս ձևաչափը նոր ուղղություն է ֆինանսական համակարգում, որը կնպաստի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը
Թարմացվել է 23.04.2026 08:31


Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են