«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսերի թողարկման մասին

03.02.2026

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային և ոչ փոխարկելի պարտատոմսերի թողարկման մասին։ Թողարկման տարեկան ֆիքսված եկամտաբերությունը կազմում է 12.5%, տոկոսների վճարումը՝ եռամսյակային։

Թողարկման շրջանակում նախատեսվում է տեղաբաշխել 20,000 պարտատոմս, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմում է 50,000 ՀՀ դրամ։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետն է 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 23-ը։ Տեղաբաշխումն իրականացվելու է «Դայմենշն» ՓԲԸ-ի միջոցով, որտեղից ներդրողները կարող են ձեռք բերել պարտատոմսերը։

«Մենք հետևողականորեն աշխատում ենք առաջարկել ժամանակակից, մրցունակ և հուսալի ֆինանսական գործիքներ՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի կայուն զարգացմանը և մեր հաճախորդների վստահության ամրապնդմանը։ Պարտատոմսերի այս թողարկումը կարևոր փուլ է «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ռազմավարության շրջանակում՝ ուղղված ֆինանսական կայունության բարձրացմանը և ներդրողների հնարավորությունների ընդլայնմանը», – նշել է ընկերության տնօրեն Ա. Տերյանը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ N 1/8 Ա որոշմամբ։

Թողարկման հիմնական պայմանները

Թողարկման սերիա՝ 2026-01

Ընդհանուր ծավալ՝ 1,000,000,000 ՀՀ դրամ

Մեկ պարտատոմսի անվանական արժեք՝ 50,000 ՀՀ դրամ

Տոկոսադրույք՝ 12.5% տարեկան, ֆիքսված

Տոկոսների վճարում՝ եռամսյակային

Տեղաբաշխման ժամկետ՝ 03.02.2026 – 23.02.2026

Մարման ժամկետ՝ 03.02.2029

Տեղաբաշխող՝ «Դայմենշն» ՓԲԸ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը նախատեսված են ներդրողների համար՝ որպես կանխատեսելի եկամտաբերությամբ և հստակ պայմաններով ֆինանսական գործիք։

Մանրամասները՝ www.kamurj.am և www.dimension.am

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

ԱՎԵԼԻՆ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն 1 ՕՐՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽԵԼ Է 1 ՄԻԼԻԱՐԴ ՀՀ ԴՐԱՄԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ` ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԻ ՊԱՐԶ ԵՒ ՎՍՏԱՀԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀ

ԱՎԵԼԻՆ

ՄՐՑՈՒՅԹ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է «2025 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»՝ ԸՍՏ GLOBAL BUSINESS OUTLOOK AWARDS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն «ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2025»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

ԱՎԵԼԻՆ

ՄՐՑՈՒՅԹ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԻՆ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԸՍՏ GLOBAL BANKING & FINANCE REVIEW-Ի

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են