«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ԹՈՂԱՐԿԵԼ Է ԿԱՅՔԻ ՄՈԲԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
20.02.2015

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, հաշվի առնելով շուկայի պահանջարկը, թողարկել է www.kamurj.am կայքի մոբայլ տարբերակը:
 

«Մեր կայքի մոբայլ տարբերակը հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ լիարժեք, ամբողջական ինֆորմացիա՝ ծախսելով նվազագույն տրաֆիկ: Այն զգալի կհեշտացնի բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով «Կամուրջ»-ի կայքից ինֆորմացիայի հավաքագրման գործընթացը: Վստահ եմ, որ կայքի մոբայլ տարբերակը դրական արձագանք կունենա հաճախորդների շրջանում, քանի որ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հաճախորդների զգալի հատվածը մեր կայք այցելում են հենց բջջային հեռախոսների և թաբլետների միջոցով»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Վերադառնալ