«Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի Հոգաբարձուների Խորհրդի նիստին ձևավորվել է «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության նոր Խորհուրդը. Խորհդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Պողոսյանը, իսկ անդամներ` Հրայր Սահակյանը և Հարություն Հովհաննիսյանը:
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը գրանցել է աճ ֆինանսական գրեթե բոլոր ցուցանիշներով. 2019 թվականի 2-րդ եռամսյակը կազմակերպությունն ամփոփել է ավելի քան 63 մլն ՀՀ դրամ շահույթով, ակտիվները աճել են` հասնելով գրեթե 14,4 մլրդ դրամի, աճել են նաև պարտավորությունները և կապիտալը:
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության Անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Անահիտ Մանուկյանը «Գործք ՍՊԸ»-ի կողմից կազմակերպված մրցույթի շրջանակներում ճանաչվել է հաղթող` ընտրվելով որպես Հայաստանի 2018 թվականի Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն ղեկավար: