«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գործարկել է իր նոր ինտերակտիվ կայքը
10.12.2014

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գործարկել է իր նոր կայքը՝ www.kamurj.am, որը, առաջին անգամ հայկական ֆինանսական շուկայում, հնարավորություն է տալիս հաճախորդներին ընտրել վարկատեսակները ոչ միայն ըստ ոլորտների և անվանական, այլ նաև՝ ըստ անհրաժեշտ գումարի չափի:

««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի նոր կայքը առանձնանում է ոչ միայն իր դիզայնով, այլ նաև մի առանձնահատկությամբ, որը, կարծում եմ, կօգնի մեր հաճախորդներին վարկատեսակի ավելի հեշտ և ճիշտ ընտրություն կատարել: Հաճախորդը, վարկեր բաժնից ընտրելով իրեն անհրաժեշտ վարկի ոլորտը /սպառողական, բիզնես, գյուղատնտեսական կամ հիփոթեքային/, ստանում է հնարավորություն ընտրել նաև այն գումարը, որն իրեն անհրաժեշտ է, այնուհետև, համապատասխան ֆիլտրերի օգնությամբ, իրականացվում է իրեն հարմար վարկատեսակների ընտրությունը:

Բացի այդ, նախատեսվում է գործարկել online տարբերակով նախնական վարկային հայտերի լրացման հնարավորությունը, որը, կարծում եմ, այժմ արդեն ժամանակի պահանջ է:

Վստահ եմ, Ընկերության նոր կայքը դրական կգնահատվի վարկառուների և գործընկերների կողմից», - նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանը:

Վերադառնալ