Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Բնակարանների և անհատական բնակելի տների ԷԱ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության սուբսիդավորվող վարկ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ

4 - 10 մլն ՀՀ դրամ

6% - 11% տոկոսադրույքով

18 - 84 ամիս ժամկետով

ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ՀԱՅՏԻ ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ


 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ անշարժ գույքի

 

     • վերանորոգման

      բարելավման համար,

 

և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող անշարժ գույքը, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Վարկի տրամադրման պայմանները

Գործում է մինչև` 01/07/2024թ.

 Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ նվազագույնը՝ 18, առավելագույնը՝ 70 տարեկան

Վարկի գումար

4,000,000 - 10,000,000 ՀՀ դրամ


Բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման համար առավելագույնը 7,000,000 ՀՀ դրամը

Անհատական բնակելի տան վերանորոգման համար առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ

Վարկ/գրավ հարաբերակցություն

Անշարժ գույք(եր)ի գնահատված շուկայական արժեքի 70%-ը

Վարկի մարման ժամկետ

18 - 84 ամիս 

Տարեկան տոկոսադրույք

20% 


Տարեկան տոկոսադրույքը սուբսիդավորում է և վարկերը շահառուներին տրամադրվում են`

 Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում` 6% տոկոսադրույքով
 Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում` 8% տոկոսադրույքով
 Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում` 9% տոկոսադրույքով
 Երևան քաղաքում` 11% տոկոսադրույքով

Տարեկան փաստացի տոկոսադրույք

6.13% - 11.57%

Տրամադրման վճար

Չի գանձվում

Վարկի սպասարկման ամսական վճար

Չի գանձվում

Դիմում հայտի ուսումնասիրության վճար

Չի գանձվում

Տրամադրման եղանակ

Անկանխիկ 

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

Անշարժ գույքի գրավ

Հիմնական ապահովման միջոցը պետք է ունենա 100% ավարտվածության աստիճան

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Գրավի իրավունքի պետական գրանցումից և ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օր


 
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու



 Զանգահարեք՝   (011) 27 0000 



Վարկառուի վարկային պատմությանը  ներկայացվող պահանջները
 

 Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց
 Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը


Այլ պայմաններ

 

• Սույն ծրագրի շրջանակներում Համավարկառու (և/կամ սեփականտեր) կարող են հանդիսանլ միայն ընտանիքի անդամները` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները

• Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում

• Մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի կամ բնակելի տան համար տեխնիկական վիճակի հետազննության փաստաթուղթ (4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ)


ԷԱ չափանիշներ

 

• Էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր ծախսերը պետք է կազմեն վարկի ընդհանուր գումարի առնվազն 20%-ը բնակարանի վերանորոգման դեպքում,  30%-ը` անհատական բնակելի տան դեպքում

• Վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ) ձեռքբերմանը

• Վարկի օգտագործումը թույլատրելի ծախսային ուղղություններով իրականացվում է անկանխիկ եղանակով` վարկի ընդհանուր գումարի առնվազն 70%-ի չափով

• Վարկի ծախսային ուղղությունների 80%-ը և էներգաարդյունավետ միջոցառումների ուղղվող ծախսերի 100%-ը պետք է հիմնավորվեն վճարումը հավաստող փաստաթղթերով (վճարման հանձնարարական, ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագրերով վճարում, բանկային կամ քարտային փոխանցում, ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ընդունման-հանձման փաստը հավաստող փաստաթուղթ` փոխադարձ ակտ, արձանագրություն և այլն)

   

 Այլ վճարներ


 Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով

 Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով


 Նոտարական վավերացում - 26,000 ՀՀ դրամ

 Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 72,000 ՀՀ դրամ

 Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ

 Գնահատում - 15,000 ՀՀ դրամ

Լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում (յուրաքանչյուր գույքի մասով)`

 Նոտարական վավերացում - 13,000 ՀՀ դրամ

• Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 26,000 ՀՀ դրամ

 Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ

 Գնահատում - 15,000 ՀՀ դրամ

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` վերանորոգման դեպքում

 

Օրինակ


Ենթադրենք Դուք վերցրել եք 8 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ գյուղական բնակավայրում Ձեր անհատական բնակելի տան վերանորոգման համար, 7 տարի ժամկետով: Տոկոսագումարները և վարկի գումարը կվճարեք յուրաքանչյուր ամիս: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 124,690 ՀՀ դրամ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է` 8,3%:

 

 

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷԱ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

«ֆինանսական օգնական» համակարգ


Այլ ծառայությունների սակագներ