Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Բնակարանների և անհատական բնակելի տների ԷԱ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության սուբսիդավորվող միկրովարկ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ

1,000,000 - 4,000,000 ՀՀ դրամ

8% - 13% տոկոսադրույքով

18 - 48 ամիս ժամկետով

ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ՀԱՅՏԻ ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

 

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի
 

     • վերանորոգման
      բարելավման համար,
 

ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ՝ առանց գույքի գրավադրման.


Վարկի տրամադրման պայմանները

Գործում է մինչև` 01/07/2024թ.

Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18 - 70 տարեկան

Վարկի գումար

1,000,000 - 4,000,000 ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետ 

18 - 48 ամիս

Տարեկան տոկոսադրույք

22%


Տարեկան տոկոսադրույքը սուբսիդավորում է և վարկերը շահառուներին տրամադրվում են`

8% տոկոսադրույքով` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում 

10% տոկոսադրույքով` սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում 

11% տոկոսադրույքով` սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում 

13% տոկոսադրույքով` Երևան քաղաքում 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 8.29% - 13.79%

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

Վարկի սպասարկման ամսական վճար

0%

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

0%

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Վարկի ապահովման միջոց

1 կամ 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Մինչև 1,500,000 ՀՀ դրամ կամ 3,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ անձի երաշխավորությամբ

Ապահովագրություն

Չի՛ պահանջվում

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային օր

 

 


Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու


 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 



Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները

  

 Այլ պայմաններ

 

• Համավարկառու (և/կամ սեփականատեր) կարող են հանդիսանալ միայն ընտանիքի անդամները` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները

 Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում

 Մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի կամ բնակելի տան համար տեխնիկական վիճակի հետազննության փաստաթուղթ (4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ) կամ գնահատող կազմակերպության կողմից տրված գնահատման հաշվետվություն, որը ներառում է գնահատվող գույքի տեխնիկական վիճակի (վնասվածության աստիճանի) վերաբերյալ տեղեկատվություն

 

 ԷԱ չափանիշներ


 Էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր ծախսը պետք է կազմի վարկի ընդհանուր գումարի առնվազն 20%-ը բնակարանի և 30%-ը անհատական բնակելի տան վերանորոգման դեպքում
 Վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ) ձեռքբերմանը
 Վարկի օգտագործումը թույլատրելի ծախսային ուղղություններով իրականացվում է անկանխիկ եղանակով` վարկի ընդհանուր գումարի առնվազն 70%-ի չափով
 Վարկի ծախսային ուղղությունների 80%-ը և էներգաարդյունավետ միջոցառումներին ուղղվող ծախսերի 100%-ը պետք է հիմնավորվեն վճարումը հավաստող փաստաթղթերով (վճարման հանձնարարական, ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագրով վճարում, բանկային կամ քարտային փոխանցում, ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ընդունման-հանձնման փաստը հավաստող փաստաթուղթ` փոխադարձ ակտ, արձանագրություն և այլն

 

Օրինակ

 

Ենթադրենք Դուք վերցրել եք 2 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ գյուղական բնակավայրում Ձեր անհատական բնակելի տան վերանորոգման համար, 48 ամիս ժամկետով: Տոկոսագումարները և վարկի գումարը կվճարեք յուրաքանչյուր ամիս: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 50,726 ՀՀ դրամ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է` 10,46%:

 


 

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷԱ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ


«ֆինանսական օգնական» համակարգ

 

Այլ ծառայությունների սակագներ