«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2018թ.-ի 1-ին եռամսյակի ֆինանսական ցուցանիշները
23.05.2018

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը 2018 թվականի 1-ին եռամսյակն ամփոփել է դրական ցուցանիշներով` շուրջ 175 մլն ՀՀ դրամ շահույթով: Զգալի է նաև վարկային պորտֆելի աճը. վարկային պորտֆելը 2018 թ.-ի առաջին եռամսյակում աճել է ավելի քան 4%-ով, իսկ ակտիվները հասել են` 14,6 մլրդ ՀՀ դրամի:    

«Ամփոփելով առաջին եռամսյակի ցուցանիշները` կարող ենք նշել, որ Ընկերության հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել ենք գրանցել ֆինանսական բոլոր ցուցանիշների գծով հաստատուն և զգալի աճ, մասնավորապես` ամենակարևոր ցուցանիշներից մեկի՝ շահույթի գծով:

2018թ.-ին Ընկերության քաղաքականությունը միտված է լինելու նոր վարկատեսակների ներդրմանը և գործող վարկատեսակների բարելավմանը:

Լինելով գյուղատնտեսությունը վարկավորող կազմակերպություն մեր համար շատ կարևոր է շարունակել նպաստել գյուղատնտեսական փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: 

Վստահ եմ, որ տարին կամփոփենք գոհացուցիչ ցուցանիշներով, քանի որ առաջին եռամսյակը ցույց տվեց, որ մեր որդեգրած ռազմավարությունը ճիշտ էր»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Տնօրեն Ա.Տերյանը:

Վերադառնալ