«ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը, կարևորելով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի բարեգործական նպատակները, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բնակավայրերի վերականգնման աշխատանքների նշանակությունը, այս տարի ևս 1 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի հիմնադրամին:
««ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու Ընկերություն, այս տարի ևս չէր կարող անմասն մնալ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնին մասնակցելուց:
Մենք շատ ենք կարևորում Հիմնադրամի գործունեությունը, Ինչպես նաև Արցախում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը և միշտ պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել և նեցուկ լինել նշված ծրագրերի իրականացմանը»,- նշեցին Ընկերությունում: