Երևանում բացվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակը
03.12.2014

Այսուհետ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկումը և Գլխամասային գրասենյակի գործառույթները Երևան քաղաքում կիրականացվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա 123 հասցեում՝ նախկին Կալենցի 11-ի փոխարեն:

 ««ԿԱՄՈՒՐՋ»-ը իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում մշտապես ձգտել է իր հաճախորդների համար ստեղծել սպասարկման լավագույն պայմանները և առաջարկել առավելագույնս հասանելի և պարզ վարկատեսակներ: Վստահ ենք, որ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նորաբաց, երկհարկանի, հարմարավետ կահավորված և լուսավոր սպասարկման սրահներով այս գրասենյակը կապահովի մեր հաճախորդների սպասարկումը էլ ավելի լավ պայմաններում և կօգնի գոհացնել յուրաքանչյուր հաճախորդին: Ավելացնեմ նաև, որ այս նոր գրասենյակը, նախկինի նման, աշխատելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն»,-նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Վերադառնալ