Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն

«Kamurj» բջջային հավելված

Ուժի մեջ է՝ 18 սեպտեմբերի 2026 թ. · Տարբերակ 1.0

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սույն Քաղաքականության հայերեն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության կամ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին, և գործում են հայերեն տեքստի դրույթները:

1. Ով ենք մենք

Ձեր անձնական տվյալների մշակողն է «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը («Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ, այսուհետ՝ «Կազմակերպություն», «մենք»), որը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված № 31 լիցենզիայի հիման վրա։

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0033, Կալենցի 11
Էլ. փոստ՝ info@kamurj.am
Կայք՝ www.kamurj.am

2. Կիրառման ոլորտը

Սույն Քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք հավաքում, օգտագործում, փոխանցում և պահպանում Ձեր անձնական տվյալները «Kamurj» բջջային հավելվածն (այսուհետ՝ «Հավելված») օգտագործելիս։ Այն լրացնում է Անձնական գրասենյակի գրանցման և ծառայությունների մատուցման պայմանները, որոնց հետ միասին կազմում է Ձեր և Կազմակերպության միջև կնքվող համաձայնագրի մաս։

Տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերին և ՀՀ այլ իրավական ակտերին համապատասխան։

3. Ինչ տվյալներ ենք հավաքում

ԿատեգորիաՏվյալներԱղբյուր
Նույնականացման տվյալներԱնուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ (համար, տրման ամսաթիվ, վավերականություն), հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), ծննդյան ամսաթիվ։Ձեզնից՝ գրանցման ժամանակ, և համապատասխան պետական էլեկտրոնային ռեգիստրներից՝ տվյալների ստուգման և հաստատման նպատակով։
Կենսաչափական տվյալներՁեր դեմքի պատկերները և տեսագրությունը (ձայնային ուղեկցությամբ), որոնք գրանցվում են կենդանության ստուգման (liveness) ընթացքում. անձը հաստատող փաստաթղթի լուսանկարները։Ձեզնից՝ Հավելվածի տեսախցիկի և խոսափողի միջոցով, Ձեր բացահայտ համաձայնությամբ։
Կապի տվյալներԲջջային հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, գրանցման և փաստացի բնակության հասցե։Ձեզնից։
Ֆինանսական տվյալներԿցված բանկային քարտի տվյալներ՝ քողարկված համար (վերջին 4 թվանշան), վավերականության ժամկետ, թողարկող բանկ, տոկենավորված նույնացուցիչ (քարտի ամբողջական համարը մեզ մոտ չի պահվում). վարկային հայտեր, վարկային պայմանագրեր, մնացորդներ, մարման ժամանակացույցեր, վճարումների պատմություն։Ձեզնից, վճարային համակարգից և Կազմակերպությունից։
Մուտքի տվյալներԳաղտնաբառ և PIN կոդ (պահվում են միայն հեշավորված տեսքով). Face ID / Touch ID-ի օգտագործման նախապատվություն։Ձեզնից։ Կենսաչափական մուտքն իրականացվում է բացառապես Ձեր սարքի օպերացիոն համակարգի կողմից, և Ձեր սարքում պահպանվող կենսաչափական տվյալները մեզ չեն փոխանցվում։
Տեխնիկական տվյալներՍարքի նույնացուցիչ, ծանուցումների (push) տոկեն, IP հասցե, Հավելվածի և օպերացիոն համակարգի տարբերակ, մուտքի և գործողությունների գրանցամատյան (ամսաթիվ, ժամ, գործողություն)։Ավտոմատ՝ Հավելվածն օգտագործելիս։

Մենք չենք հավաքում Ձեր աշխարհագրական դիրքի տվյալները, կոնտակտների ցանկը, լուսանկարների պահոցի բովանդակությունը կամ սարքի այլ պահոցներ։ Հավելվածը չի պարունակում գովազդային, վերլուծական (analytics) կամ հետևման (tracking) ծրագրային մոդուլներ։

4. Նպատակները և իրավական հիմքերը

ՆպատակԻրավական հիմք
Ձեր ինքնության հաստատում, հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն (KYC) և փողերի լվացման դեմ պայքարի պահանջների կատարումՕրենքով սահմանված պարտականություն։
Կենսաչափական տվյալների մշակում՝ նույնականացման և կենդանության ստուգման նպատակովՁեր բացահայտ համաձայնությունը, եթե տվյալ մշակման համար կիրառելի օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական հիմք առկա չէ։
Անձնական գրասենյակի ստեղծում և սպասարկում, Ձեզ ծառայությունների մատուցումՁեզ հետ կնքված պայմանագրի կատարում։
Վարկային հայտի գնահատում, վարկի տրամադրում և սպասարկում, մարումների ընդունումՊայմանագրի կատարում և օրենքով սահմանված պարտավորության կատարում՝ համապատասխան դեպքերում։
Բանկային քարտի կցում, քարտատիրոջ ինքնության ստուգում, վճարումների իրականացումՊայմանագրի կատարում։
Անվտանգության ապահովում, խարդախության կանխարգելում, սարքի և նստաշրջանի կապակցում, մուտքի հսկողությունՕրենքով սահմանված պարտավորության կատարում և, համապատասխան դեպքերում, Կազմակերպության իրավաչափ շահ։
Ձեզ հետ հաղորդակցություն՝ միանվագ ծածկագրեր (OTP), ծառայողական ծանուցումներ, էլ. նամակներ, SMSՊայմանագրի կատարում։
Իրավական պահանջների կատարում, ստուգումներ, վեճերի լուծումՕրենքով սահմանված պարտականություն։

5. Ավտոմատացված որոշումների կայացում

Վարկային հայտերը գնահատվում են ավտոմատացված եղանակով՝ Կազմակերպության սքորինգային մոդելի միջոցով, Ձեր ներկայացրած տվյալների և օրենքով թույլատրված աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա։ Դուք իրավունք ունեք պահանջել, որ որոշումը վերանայվի աշխատակցի կողմից, ներկայացնել Ձեր դիրքորոշումը և վիճարկել այն՝ դիմելով info@kamurj.am հասցեով։

Եթե վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է աշխատակցի կողմից, ավտոմատացված գնահատականը չի համարվում ինքնին վերջնական որոշում։

6. Ում ենք փոխանցում տվյալները

Մենք անձնական տվյալները կարող ենք փոխանցել կամ հասանելի դարձնել այն անձանց և կազմակերպություններին, որոնց ներգրավումն անհրաժեշտ է մեր ծառայությունների մատուցման, դրանց պատշաճ իրականացման և մեր օրենսդրական պարտավորությունների կատարման համար։ Այդպիսի ստացողներ կարող են լինել, մասնավորապես՝ մեր ծառայություն մատուցողները, այդ թվում՝ իրավական, պարտքերի հավաքագրման, տեխնոլոգիական և ՏՏ ծառայություններ մատուցողները, վճարային և քարտային համակարգերի օպերատորները, նույնականացման և տվյալների ստուգման ծառայություններ մատուցողները, հաղորդակցության և ծանուցումների ծառայություններ մատուցողները, ինչպես նաև «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (ArCa) և այլ կազմակերպություններ։

Անձնական տվյալները կարող են փոխանցվել նաև պետական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկին, իրավապահ և այլ իրավասու մարմիններին, եթե նման փոխանցումը նախատեսված կամ պահանջվում է օրենքով, կամ անհրաժեշտ է մեր օրենսդրական պարտավորությունների կատարման համար։

Մենք տվյալները փոխանցում ենք միայն համապատասխան նպատակին հասնելու համար անհրաժեշտ ծավալով և ապահովում ենք, որ տվյալների ստացողները դրանք մշակեն միայն սահմանված նպատակներով և կիրառելի օրենսդրությամբ պահանջվող գաղտնիության և անվտանգության միջոցների պահպանմամբ։ Անհրաժեշտության դեպքում տվյալների ստացողների հետ կնքվում են համապատասխան պայմանագրեր կամ այլ իրավական փաստաթղթեր, որոնք սահմանում են անձնական տվյալների պաշտպանության, գաղտնիության և անվտանգության վերաբերյալ նրանց պարտավորությունները։

Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները, չենք փոխանցում դրանք գովազդային նպատակներով և չենք օգտագործում հավելվածների միջև հետևման (cross-app tracking) համար։

7. Տվյալների միջազգային փոխանցում

Անձնական տվյալները կարող են փոխանցվել և մշակվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, եթե դա անհրաժեշտ է մեր ծառայությունների մատուցման, տեխնիկական և տեղեկատվական համակարգերի գործարկման, տվյալների պահպանման, նույնականացման, հաղորդակցության կամ այլ համապատասխան գործընթացների ապահովման համար։

Նման փոխանցում կարող է իրականացվել մեր ծառայություն մատուցողներին, տեխնոլոգիական և այլ գործընկերներին միայն կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան և տվյալների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքների ապահովմամբ։

Մասնավորապես.

  • Ավտոմատացված նույնականացման և կենդանության ստուգման նպատակով Ձեր կենսաչափական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի պատկերները կարող են մշակվել OZ Forensics-ի՝ Եվրոպական Միությունում (Իսպանիա) գտնվող սերվերներում։
  • Push ծանուցումների առաքման նպատակով համապատասխան տեխնիկական տվյալները կարող են փոխանցվել Expo-ի, Apple-ի և Google-ի՝ ԱՄՆ-ում գտնվող ենթակառուցվածքներին (Push ծանուցումները չեն պարունակում Ձեր նույնականացման, ֆինանսական կամ այլ զգայուն անձնական տվյալները)։

Մենք միջոցներ ենք ձեռնարկում ապահովելու համար, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս փոխանցվող անձնական տվյալների նկատմամբ պահպանվի պաշտպանության այնպիսի մակարդակ, որը համապատասխանում է կիրառելի օրենսդրության պահանջներին։

8. Պահպանման ժամկետները

ՏվյալներԺամկետ
Նույնականացման, կենսաչափական և KYC տվյալներ, վարկային պայմանագրեր, հայտեր և վճարումների պատմությունԿիրառելի օրենսդրությամբ սահմանված պահպանման պարտադիր ժամկետի ընթացքում, ներառյալ՝ առնվազն 5 տարի՝ գործարար հարաբերությունների դադարեցումից հետո, եթե տվյալների նկատմամբ կիրառելի է այդ ժամկետը։ Պարտադիր պահպանման ժամկետի ավարտից հետո տվյալները ջնջվում կամ անդարձելիորեն ապանձնավորվում են, եթե դրանց հետագա պահպանումը կամ մշակումը այլևս անհրաժեշտ չէ օրենքով սահմանված հիմքով։
Անվտանգության գրանցամատյաններ (IP հասցե, սարք, մուտքի իրադարձություններ)Կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահպանման պարտադիր ժամկետի ընթացքում, ներառյալ՝ առնվազն մինչև 5 տարի՝ անվտանգության և խարդախության կանխարգելման նպատակով։
Միանվագ ծածկագրեր (OTP)Ջնջվում են ավտոմատ կերպով օգտագործումից կամ վավերականության ավարտից անմիջապես հետո (րոպեների ընթացքում)։
Մուտքի և սարքի նստաշրջաններԿարճաժամկետ. ավտոմատ ավարտ։
Ծանուցումների (push) տոկենՄինչև Դուք դուրս չգաք Հավելվածից, այլ սարքից մուտք չգործեք կամ չջնջեք Ձեր հաշիվը, եթե ավելի վաղ պահպանման անհրաժեշտություն չի առաջանում անվտանգության կամ այլ իրավական նպատակներով։

9. Անվտանգություն

  • Անձնագրային տվյալները և ՀԾՀ-ն պահվում են գաղտնագրված տեսքով. կենսաչափական և փաստաթղթային պատկերները պահվում են AES-256 գաղտնագրմամբ, հանրային հասանելիությունից մեկուսացված պահոցում։
  • Բոլոր փոխանցումները Հավելվածի և մեր սերվերների միջև, ինչպես նաև գործընկերների հետ, պաշտպանված են TLS գաղտնագրմամբ։
  • Գաղտնաբառը և PIN կոդը պահվում են միայն հեշավորված տեսքով և չեն կարող վերականգնվել։
  • Մեկ ակտիվ նստաշրջան մեկ հաշվի համար. նոր սարքից մուտքը պահանջում է SMS-ով հաստատում. կասկածելի գործողությունների դեպքում մուտքն արգելափակվում է։
  • Face ID / Touch ID տվյալները մշակվում են բացառապես Ձեր սարքի կողմից և երբեք չեն փոխանցվում մեզ։
  • Տվյալներին հասանելիությունն ունեն միայն այն աշխատակիցները, որոնց դա անհրաժեշտ է պաշտոնեական պարտականությունների կատարման համար. բոլոր մուտքերը գրանցվում են։

10. Ձեր իրավունքները

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Դուք իրավունք ունեք՝

  • Տեղեկանալ, թե Ձեր որ տվյալներն ենք մշակում, և ստանալ դրանց պատճենը.
  • Պահանջել ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական տվյալների ուղղում (հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն կարող եք փոփոխել Հավելվածում. այլ տվյալների փոփոխման համար դիմեք մեզ).
  • Պահանջել տվյալների ջնջում կամ մշակման դադարեցում, եթե տվյալների հետագա մշակումը կամ պահպանումը պարտադիր չէ օրենքով կամ չի իրականացվում այլ իրավաչափ հիմքով.
  • Հետ վերցնել Ձեր համաձայնությունը (այդ թվում՝ կենսաչափական տվյալների մշակման). խնդրում ենք նկատի ունենալ, որ առանց ինքնության հաստատման և այլ տեղեկատվության հնարավոր է մենք չկարողանանք մատուցել կամ շարունակել մատուցել արդեն տրամադրված ծառայությունները.
  • Առարկել ավտոմատացված որոշման դեմ և պահանջել դրա վերանայում աշխատակցի կողմից.
  • Բողոք ներկայացնել վերահսկող մարմին։

Իրավունքներն իրականացնելու համար դիմեք info@kamurj.am հասցեով։ Մենք կպատասխանենք օրենքով սահմանված ժամկետում. անհրաժեշտության դեպքում կարող ենք պահանջել Ձեր ինքնության հաստատում։

11. Հաշվի ջնջումը

Դուք կարող եք ցանկացած պահի ջնջել Ձեր հաշիվն անմիջապես Հավելվածում՝ Հաշիվ → Անվտանգություն → Ջնջել հաշիվը. անվտանգության նկատառումներով պահանջվում է Ձեր գաղտնաբառը։ Հաշվի ջնջումից հետո՝

  • Ձեր հաշիվն անմիջապես փակվում է. մուտքն այլևս հնարավոր չէ, բոլոր ակտիվ նստաշրջանները դադարեցվում են, ծանուցումների տոկենը հեռացվում է.
  • Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն հեռացվում են ակտիվ օգտագործումից, ինչը թույլ է տալիս Ձեզ հետագայում կրկին գրանցվել.
  • Նույնականացման, KYC և գործարքային տվյալները պահպանվում են 8-րդ բաժնով սահմանված օրենքով պարտադիր ժամկետով և այնուհետև ջնջվում են.
  • Ձեզ ուղարկվում է հաստատող էլ. նամակ։

Հաշվի ջնջումն անդառնալի է։ Չմարված պարտավորությունների առկայության դեպքում պայմանագրով սահմանված Ձեր պարտավորությունները պահպանվում են, և Դուք պարտավոր եք դրանք կատարել սահմանված ժամկետներում և կարգով։ Հետագայում Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ կլինի անցնել նոր գրանցման և նույնականացման գործընթաց։

12. Երեխաներ

Ծառայությունները հասանելի են միայն 18 տարին լրացած անձանց։ Մենք գիտակցաբար չենք հավաքում անչափահասների տվյալներ։

13. Գովազդ և հետևում

Հավելվածը չի պարունակում գովազդ, չի օգտագործում գովազդային նույնացուցիչներ և չի իրականացնում հետևում այլ ընկերությունների հավելվածներում կամ կայքերում։

14. Փոփոխություններ

Սույն Քաղաքականությունը կարող է փոփոխվել։ Էական փոփոխությունների մասին Ձեզ կտեղեկացնենք Հավելվածի միջոցով կամ էլ. փոստով՝ նախքան դրանց ուժի մեջ մտնելը։ Գործող տարբերակը միշտ հասանելի է Հավելվածում և www.kamurj.am/hy/privacy հասցեով։

15. Կապ և վերահսկող մարմին

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ · ՀՀ, ք. Երևան 0033, Կալենցի 11 · info@kamurj.am

Անձնական տվյալների մշակման հետ կապված բողոքով Դուք կարող եք դիմել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։

Kamurj · Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն · Տարբերակ 1.0 · Անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են