«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը կես միլիոն ՀՀ դրամ գումար է հատկացրել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
12.06.2017

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կես միլիոն ՀՀ դրամ գումարի նվիրաբերություն է տրամադրել:

    «Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն` «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը միշտ աջակցել է հանրապետության բնակչությանը հուզող կարևոր հիմնախնդիրների լուծմանը:

  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը բավական մեծ կարևորություն ունի ամբողջ հայության համար, Ընկերությունը որոշում է կայացրել աջակցել այդ հիմնադրամի գործունեությանը»,- նշեցին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում:

Վերադառնալ