«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2016 թվականի համագործակցության արդյունքները KFW-ի և BFC-ի հետ
04.04.2017

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է KFW բանկի և BFC միջազգային ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ 2016 թվականի համագործակցության արդյունքները:  


    ««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը 2015 թվականի ավարտին, միանալով KFW բանկի Ագրո 2 գյուղատնտեսության վարկավորման ծրագրին, հնարավորություն ստացավ նաև տվյալ ծրագրի շրջանակներում համագործակցել  BFC միջազգային ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ:

    Համագործակցության արդյունքում BFC միջազգային ընկերությունը «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությանը խորհրդատվություն էր տրամադրել կադրերի վերապատրաստման, բիզնես պրոցեսների օպտիմիզացիայի և վարկերի հաստատման գործընթացում կենտրոնացված որոշումների կայացման համակարգի ստեղծման հարցերում:


     Ամփոփելով 2016 թվականի արդյունքները՝ կարող ենք նշել, որ տվյալ ծրագրի շրջանակներում տեղաբաշխվել են մոտ 850 մլն. ՀՀ դրամի վարկեր, որոնց հիմնական ուղղվածությունը եղել է միկրո գյուղատնտեսությունը: Ծրագրի շրջանակներում վարկավորվել է 280 հաճախորդ՝ տրամադրված վարկերի գումարը միջինում կազմել է 3 մլն ՀՀ դրամ, և ամենակարևորը, վարկերը տրամադրվել են 13-15% տոկոսադրույքով, ՀՀ դրամով և առանց միջնորդավճարների:

   Կցանկանայինք առանձնակի կարևորել վարկերի հաստատման գործընթացում կենտրոնացված որոշումների կայացման համակարգի դերը, որի արդյունքում նաև ունենք տվյալ վարկատեսակների գծով ընդամենը 0.3% ռիսկ, որը գյուղատնտեսական ոլորտի համար բավականին տպավորիչ ցուցանիշ է:

    Նշենք նաև, որ ներկայումս միկրովարկերի 70%-ը հաստատվում է կենտրոնացված որոշումների կայացման համակարգի միջոցով:


    Առաջիկայում մենք պլանավորում ենք շարունակել և խորացնել համագործակցությունը KFW բանկի և BFC միջազգային ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ»,նշեցին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում:


 



Վերադառնալ