«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր ԱԳՐՈ ԱՋԱԿԻՑ վարկատեսակը
21.04.2017

     «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր ԱԳՐՈ ԱՋԱԿԻՑ վարկատեսակը, որը իրականացվում է արժեշղթայի ֆինանսավորման մեթոդի միջոցով (value chain financing):

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության կողմից շուկա ներմուծած այս նոր վարկատեսակը նախատեսված է գյուղատնտեսությամբ զբաղվող այն բոլոր անձանց համար, ովքեր ունեն ֆինանսական միջոցների կարիք` պարարտանյութ, սերմեր, գյուղատնտեսական սարքավորումներ, տնկիներ, եւ գյուղատնտեսության համար անհրաժեշտ այլ միջոցներ ձեռք բերելու համար: 

   Վարկերը տրամադրվելու են մինչև 3 ՀՀ մլն դրամի չափով միայն երաշխավորությամբ՝ առանց գրավադրման: Մինչև 500,000 ՀՀ դրամի վարկերը տրամադրվելու են առանց երաշխավորության, իսկ տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվելու է 1 ժամվա ընթացքում:


  «Տվյալ վարկատեսակի առավելություններից է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ կարճաժամկետ` մինչև 6 ամիս ժամկետով վարկերը տրամադրվելու են 0% տոկոսադրույքով, իսկ 7-12 ամիս ժամկետով վարկերը` 1-6% տարեկան տոկոսադրույքով (սկսած 7-րդ ամսից` յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 1%): Նշենք նաև, որ վարկերը տրամադրվելու են առանց ամսական սպասարկման վճարի գանձման:

   «ԿԱՄՈՒՐՋ»-ի գյուղատնտեսական  ուղղվածություն ունեցող բոլոր  վարկատեսակների պայմաններում, ինչպես նաև այս վարկատեսակի դեպքում հաշվի է առնվում գյուղատնտեսության սեզոնայնությունը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին 1 տարով վարկ վերցնելիս ունենալ մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետ, երբ հաճախորդը չի իրականացնի վարկի մայր գումարի մարումներ:

    Արդեն իսկ կնքվել են պայմանագրեր Հրաշք Այգի և ՆԱՐ-ՄԻԼ Ընկերությունների հետ, որոնց միջոցով գյուղացիները կկարողանան նշված վարկատեսակի շրջանակում ձեռք բերել իրենց անհրաժեշտ, որակյալ գյուղատնտեսական միջոցներ և զարգացնել իրենց գյուղացիական տնտեսությունները:

    Մենք վստահ ենք, որ արժեշղթայի ֆինանսավորման մեթոդով աշխատող այս նորարար վարկատեսակը դրական արձագանք կստանա գյուղացիների շրջանում և կնպաստի Հայաստանում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը»,նշեցին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում:


Վերադառնալ