«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր միկրո գյուղատնտեսական/բիզնես վարկատեսակ
08.09.2017

     «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է ձեռնարկատիրական/ գյուղատնտեսական «ՇՏԱՊ» վարկատեսակը և բարելավել է գործող բիզնես և գյուղատնտեսական միկրովարկերի պայմանները:

   

    Նոր ներդրված ձեռնարկատիրական և գյուղատնտեսական ՇՏԱՊ վարկատեսակը հնարավորություն է տալիս հաճախորդներին 2 ժամում ստանալ մինչև 500,000 ՀՀ դրամի կամ 1,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ թե' գյուղատնտեսական և թե' բիզնես նպատակների համար, ընդ որում առանց գրավադրման և առանց երաշխավորի: ՇՏԱՊ վարկատեսակի առավելություններից է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Ընկերության գործող և նախկինում «ԿԱՄՈՒՐՋ»-ի հաճախորդ հանդիսացող հաճախորդներին այն տրամադրվելու է ավելի մատչելի տոկոսադրույքով:

    Գործող` մինչև 3,000,000 ՀՀ դրամ կամ 6000 ԱՄՆ դոլարի բիզնես և գյուղատնտեսական վարկատեսակների պայմանները բարելավվել են. իջեցվել է վարկի տոկոսադրույքը` այսուհետ հաճախորդներին հնարավորություն տալով վարկավորվել թե' գյուղատնտեսական, թե' բիզնես նպատակների համար սկսած 15% տարեկան տոկոսադրույքով` առանց ամսական սպասարկման վճարի գանձման: Ընդ որում գյուղատնտեսական նպատակով վարկավորման դեպքում 36 ամսվա ընթացքում նշված վարկատեսակը նախատեսում է մինչև 27 ամիս արտոնյալ ժամկետ, որը թույլ կտա հաճախորդներին վարկի գումարի մարումներն իրականացնել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված գյուղատնտեսության սեզոնայնությանը:


Վերադառնալ