«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հայտարարել է Ամանորյա ակցիա «Մինուս 4 տոկոս» սպառողական ԿԱՆԽԻԿՈՎ վարկի համար
04.12.2017

   Ամանորյա տոներին ընդառաջ «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հայտարարում է ակցիա՝ «ՄԻՆՈՒՍ 4 ՏՈԿՈՍ»: Ակցիայի ընթացքում` դեկտեմբերի 1-ից հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակից՝ 4 տոկոսային կետով պակաս անվանական տոկոսադրույքով: 

   «Հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները և նախորդ տարվա դրական արձագանքը այս տարի ևս գործարկել ենք «Մինուս 4 տոկոս» ամանորյա ակցիան:

   Ակցիայի շրջանակներում մեր հաճախորդները 2 ժամվա ընթացքում կարող են ստանալ մինչև 1,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով առանց գրավադրման սպառողական վարկեր՝ 20% անվանական տոկոսադրույքով` ներկայացնելով միայն տեղեկանք աշխատանքի վայրից, անձնագիր և սոցիալական քարտ: Ընդ որում, հաճախորդները կարող են ստանալ մինչև 1 միլիոն ՀՀ դրամի չափով վարկ նույնիսկ առանց երաշխավորության՝ առանց լրացուցիչ թղթաբանության:

   «Մինուս 4 տոկոս» ամանորյա ակցիան գործելու է մինչև 2018 թվականի հունվարի 19-ը ներառյալ»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Վերադառնալ