«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ի տրամադրած վարկերը հնարավոր է մարել «Իդրամ»-ի միջոցով
27.12.2016

    «Իդրամ» ընկերության և «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպության համագործակցության արդյունքում՝ արդեն հնարավոր է իրականացնել «ԿԱՄՈՒՐՋ»-ի կողմից տրամադրված վարկերի վայրկենական մարումներ «Իդրամ»-ի բջջային հավելվածով, կայքում, ինչպես նաև՝ մասնաճյուղերում և տերմինալներով:

    «Այս համագործակցության առավելություններից է այն հանգամանքը, որ մեր հաճախորդները կարող են այսուհետ վճարումներ իրականացնել բջջային հավելվածի միջոցով՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները, որոնք օրեցօր ավելի լայն մասսայականություն են վայելում հաճախորդների շրջանում:

   «Իդրամ»-ի առցանց հարթակներում (www.idram.am և ԻԴՐԱՄ բջջային դրամապանակ) իր վարկային պարտավորությունները մարելիս վարկառուն մեծապես խնայում է ժամանակ՝ վճարումը կատարելով ցանկացած վայրից: Գումարի փոխանցումն իրականացվում է անմիջապես՝ առցանց ռեժիմով, և գործարքի վերաբերյալ մանրամասները մշտապես հասանելի են լինում ԻԴՐԱՄ հաշվով իրականացված գործարքների պատմության մեջ:

     Ոչ աշխատանքային օրերին իրականացված վճարումների փոխանցումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Գանձապետարանի ղեկավար Ավետիս Հովակիմյանը:

Վերադառնալ