«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սկսել է համագործակցել «Իզի Փեյ» ընկերության հետ
23.11.2016

     Այսուհետ «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության հաճախորդները հնարավորություն կունենան օրվա ցանկացած ժամին իրականացնելու վարկի մարումներ՝ «Իզի Փեյ» ընկերության ավելի քան 600 տերմինալների միջոցով, որոնք հասանելի են ՀՀ ողջ տարածքում:

      ««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը իր գործունեության ընթացքում մշտապես ձգտել է ոչ միայն տրամադրել մրցունակ վարկատեսակներ, այլև առաջարկել նոր տեխնոլոգիական լուծումներ, որոնք ուղղված կլինեն մեր ծառայությունները հաճախորդների համար էլ ավելի հարմարավետ ու հասանելի դարձնելուն:

       Այսուհետ մեր հաճախորդները հնարավորություն կունենան նույնիսկ աշխատանքային ժամերից հետո կամ ոչ աշխատանքային օրերին կատարել վարկի մարումներ՝ իրենց առավել հարմար տարածքում: Նման համակարգերի կիրառման անհրաժեշտությունը կարևորվեց հատկապես սպառողական վարկավորման ծավալների աճին զուգահեռ, երբ վերլուծությունների արդյունքում ակնառու դարձավ, որ մեր հաճախորդները ունեն նշված համակարգից օգտվելու պահանջմունք», - նշեցին Ընկերությունում:


        Նշենք, որ ծառայության միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ:

        «Իզի Փեյ» համակարգի միջոցով վճարումների իրականացման ուղեցույց    


.

Վերադառնալ