«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2016-ի ֆինանսական ցուցանիշները
06.02.2017

     «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2016 թվականը շահույթով: Վարկառուների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 8%-ով՝ հասնելով գրեթե 20,000-ի, վարկային պորտֆելը հասել է գրեթե 12 մլրդ ՀՀ դրամի: 2016 թվականին տրամադրվել է շուրջ 9.7 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 12 %-ով:

     «Անկախ այն հանգամանքից, որ 2016-ը ողջ ֆինանսական համակարգի համար լի էր մարտահրավերներով, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, իր հետևողական աշխատանքի շնորհիվ, կարողացավ տարին ամփոփել շահույթով և ունենալ աճ որոշ կարևոր ֆինանսական ցուցանիշների գծով:

    Մենք պլանավորում ենք աշխատել նույն ակտիվությամբ նաև 2017-ին, և ապահովել ոչ միայն վարկային պորտֆելի զգալի աճ, այլ նաև ներդնելով նորարարական մոտեցումներ և գործիքներ էլ ավելի բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը մեր ծառայություններից:

    2017 թվականի ընթացքում Ընկերությունը կավարտի նաև միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը՝ այն զուգակցելով ռիսկերի գնահատման և զսպման համակարգի հետ»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ