«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր վարկատեսակներ՝ Գերմանահայկական Հիմնադրամի (KFW) հետ համագործակցությամբ
16.03.2016

 «Կամուրջ» վարկային կազմակերպությունը, Գերմանահայկական Հիմնադրամի (KFW) հետ համագործակցությամբ, ներդրել է նոր երկու վարկատեսակ՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը:

Վարկատեսակներից առաջինը՝ Ագրո ՄԱՏՉԵԼԻ միկրովարկ, նախատեսված է գերփոքր գյուղատնտեսության զարգացման նպատակով, քանի որ տրամադրվում է 1,5-4 միլիոն ՀՀ դրամի չափով, առանց գրավադրման, 8-36 ամիս ժամկետով, որից մինչև 27 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ, որի ընթացքում վարկառուները կվճարեն միայն տոկոսագումարները, իսկ վարկի գումարը կվճարեն իրենց առավել հարմար ամիսներին:

Երկրորդ վարկատեսակը՝ ԱԳՐՈ ԶԱՐԳԱՑՈՒՄ, նախատեսված է ավելի խոշոր ներդրումների համար և տրամադրվում է 4 - 108 միլիոն ՀՀ դրամի չափով, մինչև 60 ամիս ժամկետով, որից մինչև 30 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ: Վարկը տրամադրվում է անշարժ և շարժական գույքի գրավադրմամբ:

 Երկու վարկատեսակներն էլ չունեն տրամադրման միջնորդավճար, ամսական սպասարկման վճար և տրամաադրվում են ընդամենը 13-15% տոկոսադրույքով:

 ««Կամուրջ»-ը իր գործունեության շուրջ 18 տարիների ընթացքում միշտ էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ դրամային վարկատեսակների ներդրմանը: Գերմանահայկական Հիմնադրամի (KFW) հետ համագործակցությամբ տրամադրվող երկու նոր վարկատեսակները նախատեսված են գյուղատնտեսությամբ զբաղվող և՛ ֆիզիկական անձանց (նաև անհատ ձեռնարկատերեր), և՛ իրավաբանական անձանց համար: Վստահ եմ, որ ՀՀ դրամով, մատչելի տոկոսադրույքով տրամադրվող այս երկու վարկատեսակները կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը ՀՀ բոլոր մարզերում, ինչը մենք շատ ենք կարևորում»,-նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ