«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը գործարկել է «Մինուս 4 տոկոս» ամանորյա ակցիան
13.12.2016

      Ամանորյա տոներին ընդառաջ, հաշվի առնելով հաճախորդների կարիքները, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հայտարարում է ակցիա՝ «Մինուս 4 տոկոս»: Ակցիայի շրջանակներում, սույն թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2017-ի հունվարի 13-ը հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակից՝ 4 տոկոսային կետով պակաս անվանական տոկոսադրույքով: 

     

     «Ակցիայի շրջանակներում մեր հաճախորդները 2 ժամվա ընթացքում կարող են ստանալ մինչև 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով առանց գրավադրման սպառողական վարկեր՝ իջեցված տոկոսադրույքով: Նշեմ նաև, որ հաճախորդները կարող են ստանալ մինչև 1 միլիոն ՀՀ դրամի չափով վարկ նույնիսկ առանց երաշխավորության՝ աշխատավայրից ներկայացված տեղեկանքի հիման վրա (եթե հանդիսանում են գրանցված աշխատող):

     Մենք վստահ ենք, որ «Մինուս 4 տոկոս» ամանորյա ակցիան դրական արձագանք կստանա հաճախորդների շրջանում: Հիշեցնեմ, որ ակցիան գործելու է մինչև 2017 թվականի հունվարի 13-ը ներառյալ»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Վերադառնալ