«Կամուրջ» վարկային կազմակերպությունը զրոյացնում է ռազմաճակատում զոհվածների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները
11.04.2016

«Կամուրջ» վարկային կազմակերպությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և իր պարտքն է համարում չեղյալ հայտարարել զոհվածների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները: 

«Մենք խոնարհվում ենք պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հերոսների և նրանց ընտանիքների առջև: Նրանց վարկային պարտավորությունների զրոյացումը այն նվազագույնն է, որ մենք կարող ենք և պարտավոր ենք անել Հայրենիքի պաշտպանների համար», - նշել են Ընկերությունում:

Վերադառնալ