FAQ

rafael
22.09.2015 14:31
QUESTION
xnd aseq uzum em stanal spar.vark aranc gravi hnaravor e ev inch pajmanerov.
ANSWER

Հարգելի Ռաֆայել, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:  

Այո՛, հնարավոր է: Ձեզ ենք առաջարկում ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակը, որի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/consumer-credit/sparoxakan-anhatakan.html

 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ARMEN
10.09.2015 07:45
QUESTION
BAREV DZEZ ES BNAKVUMEM LUKASHIN GYUXUM EV GYUXACIAKAN VARQEM UZUM INCH PAYMANNERA CHEQ ASI.SHNORAKSLUTYUN
ANSWER

Հարգելի Արմեն, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք մի շարք գյուղատնտեսական վարկատեսակներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/agricultural-credit.html 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել մեր գլխամասային գրասենյակ (ք.Երևան 0032, Սեբաստիա 123, (+374 11) 27 00 00), որտեղ մեր վարկային մասնագետները սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Hayk
05.09.2015 10:41
QUESTION
Barev zez aprumenq Artashatum es 38 isk kins 34 tarekanenq unenq erku erexa.canotacelem zer paymannerin ev uzumem imanal mer depqum tarekan tokosadruyq@ ev gumari chap@.bnakarani zerqberman npatakov.naxapes shnorhakalutyun
ANSWER

Հարգելի Հայկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Բնակարանի ձեռքբերման նպատակով Ձեզ ենք առաջարկում ՆՈՐ ՏՈՒՆ վարկատեսակը՝ 13% տոկոսադրույքով, մինչև 25 միլիոն ՀՀ դրամի չափով: Վարկատեսակի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ հետյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/mortgage-credits/newhome.html 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք Ձեզ զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Shoghik
27.07.2015 18:20
QUESTION
BAREV DZEZ.DZER KAYQUM GRACA VOR SPAROXAKAN VARK VERCNELU HAMAR PETQA NERKAYACNEL TEXEKANQ ASHXATANQI VAYRIC KAM ERASHXAVORNER.ES AYSOR AYCELELEM MASNACHYUX 2 ERASHXAVOROXNERI HET INDZ ASECIN VOR PETQ TEXEKANQEL NERKAYACNEM.BAYC ETE KAYQUM GRACA KAM TEXEKANQ KAM ERASHXAVOROXNER INCHI PETQA ERKUSNEL LINI ETE GRACA KAM NA KAM NA
ANSWER

Հարգելի Շողիկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր կայքում զետեղված վարկատեսակի պայմաններում ներկայացված է վարկատեսակի հիմնական ապահովման միջոցը՝ 

• Մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով:

• 500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են երկու ֆիզիկական անձանց երաշխավորությամբ: 

Սակայն վարկային մասնագետի կողմից իրականացվող վերլուծության ընթացքում գնահատվում է վարկառուի վարկունակությունն ու վարկարժանությունը, որից ելնելով կարող են պահանջվել լրացուցիչ ապահովման միջոցներ՝ օրինակ տեղեկանք աշխատանքի վայրից:

Hermine
21.07.2015 18:25
QUESTION
BAREV DZEZ ES UZUM EM DIMEL HABITAT HIMNADRAMI CRAGRIN ,CHEQ ASI INCHPES U INCH PAYMANNEROVA DA LINUM???
ANSWER

Հարգելի Հերմինե,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի հետ համագործակցությամբ տրամադրում ենք ՀԱՍԱՆԵԼԻ վարկատեսակը, որի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/mortgage-credits/renovation.html կամ զանգահարելով 011 27 00 00 հեռախոսահամարով:

Samvel
16.07.2015 15:53
QUESTION
Inch karajarkeq meqena gnelu hamar varkem uzum vercnem 800000i sahmanum??
ANSWER

Հարգելի Սամվել, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք չենք տրամադրում ավտովարկ, սակայն առաջարկում ենք օգտվել մեր ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակից, որը տրամադրվում է մինչև 1,000,000 ՀՀ դրամի չափով, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ: Վարկի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/consumer-credit/sparoxakan-anhatakan.html, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք Ձեզ այցելել կամ զանգահարել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ARGAM
15.07.2015 22:44
QUESTION
Barev dzez es ashxatum em ashxatavarcs kazmum e 200000dram ashxatum em 6 tari grancvac ashxatavarcis yotnapatik vark karox em stanal? naxapes shnorakalutyun.
ANSWER

Հարգելի Արգամ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք առանց գրավի սպառողական վարկ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ, մինչև 1,000,000 ՀՀ դրամ, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը՝ արտոնյալ ժամկետ: Ընդ որում մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով, իսկ 500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են երկու ֆիզիկական անձանց երաշխավորությամբ: 

Մենք տրամադրում ենք նաև մի շարք այլ վարկատեսակներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit.html, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք այցելել կամ զանգահարել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը, սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կօգնեն ընտրել Ձեր պահանջմունքներին առավել համապատասխան վարկատեսակը:

susan
15.07.2015 13:16
QUESTION
barev cez es uzumem imanal ete vark unenq arten baec normal vcharumenq vochmi xntir chka noric karoxenq vark vercnel
ANSWER

Հարգելի Սուսան, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ նշած տեղեկատվությունը չի խոչընդոտում նորից վարկ վերցնելուն, սակայն այն բավարար չէ Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար: ՈՒստի առաջարկում ենք զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել մեր գրասենյակ, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին

Arman
11.07.2015 10:00
QUESTION
Barev Dzez, cheyq asi inch tokosadruyqov eq talis sparoxakan varker@? Shnorhakalutyun
ANSWER

Հարգելի Արման, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք 2 սպառողական վարկատեսակներ. 

  1. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ՝ Առանց գրավի, մինչև 1,000,000 ՀՀ դրամ, 24% անվանական տոկոսադրույքով, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ 
  2. Անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկ՝ 1-10 մլն ՀՀ դրամ, 24% անվանական տոկոսադրույքով, մինչև 60 ամիս ժամկետով 

Մեր բոլոր վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ www.kamurj.am : Իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Servenik
29.06.2015 17:20
QUESTION
Barev dzez.bazmazavak @ntanik enq Unem 3erexa arum enq vardzov Àrmavir qaxaqum. Amusins ashxatum e haykakan zoramasum. Uzum enq bnakaran gnel.inch vark karajarkeq mez
ANSWER

Հարգելի Սերվենիկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր նշած տեղեկատվությունը բավարար չէ հարցին լիարժեք պատասխանելու համար: Ուստի առաջարկում ենք ծանոթանալ մեր կողմից տրամադրվող հիփոթեքային ՆՈՐ ՏՈՒՆ և ԵՐՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ վարկատեսակների պայմաններին մեր կայքից, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: