Վարկային Հաշվիչ
|
ՋԵՐՄ ՕՋԱԽ միկրովարկ300,000 - 3,000,000 ՀՀ դրամ 14% տոկոսադրույքով 5 - 10 տարի ժամկետով ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ վարկի պայմանագրային գումարի մինչև 5%-ի չափով դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ
Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի • վերանորոգման ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ՝ առանց գույքի գրավադրման.
Վարկի տրամադրման պայմանները
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ԷԱ գնահատման գործիքն առկա է http://www.jermojakh.com/hy/ առցանց տիրույթում
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները
Այլ պայմաններ
• Եթե վարկային միջոցների 40%-ից ավելին ուղղվել է էներգաարդյունավետ նյութերի, ապրանքների ձեռքբերմանը, ապա ԾՎՖԿ կողմից տրամադրվում է դրամաշնորհ վարկի պայմանագրային գումարի 5%-ի չափով, որը ուղղվում է վարկի գումարի մարմանը կամ նվազմանը: Ընդ որում վարկի պայմանագրային գումարի ոչ ավել, քան 20%-ը կարող է ուղղվել ԷԱ տեխնիկայի ձեռքբերմանը: • Համավարկառու (և/կամ սեփականատեր) կարող են հանդիսանալ միայն ընտանիքի անդամները` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները
Օրինակ
Ենթադրենք Դուք վերցրել եք 3 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ Ձեր բնակարանի վերանորոգման համար, 10 տարի ժամկետով, ընդ որում կարող եք վարկի մայր գումարը վճարել 7-րդ ամսից սկսած: Եթե Դուք ցանկանում եք վարկի գումարի վճարումները կատարել ամեն ամիս, ապա ամսական հետվճարի չափը կկազմի միջինը 46,580 ՀՀ դրամ: Եվ եթե վարկային միջոցների 40%-ից ավելին օգտագործվի ջեռուցման համակարգի, մուտքի դռան, պատուհանի, էներգաարդյունավետ այլ ապրանքների և նյութերի ձեռքբերման համար, ապա ԾՎՖԿ կողմից կտրամադրվի դրամաշնորհ վարկի պայմանագրային գումարի 5%-ի չափով` 150,000 ՀՀ դրամ, որը կուղղվի վարկի գումարի մարմանը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է մոտավորապես` 14.93%:
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՋԵՐՄ ՕՋԱԽ ՄԻԿՐՈՎԱՐԿ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
|