Բիզնես Վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Խմբային վարկ ՔԱՂԱՔԱՅԻՆ

50,000 - 1,500,000 ՀՀ դրամ  

Մինչև 24 ամիս ժամկետով,

որից մինչև 6 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

 

 Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ


     • ձեռնարկատիրական գործունեության,

     • վերանորոգման/վերակառուցման/կառուցման և

     • այլ նպատակների համար,


 և Դուք կարող եք ստեղծել նվազագույնը 3 անձից (ֆիզ. անձ կամ ԱՁ) բաղկացած խումբ, ապա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով. 

 

Վարկի տրամադրման պայմանները

Ցուցանիշներ 
Սահմաններ 
Վարկառուներ ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական (նաև անհատ ձեռնարկատեր) անձինք
Տարիքային սահմանափակում 18-70
Խմբի անդամների քանակ Նվազագույնը 3
Վարկի գումար 50,000 - 1,500,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք

20% - 24%` կախված վարկային փուլից

1-3 փուլեր` 24%, 4-6 փուլեր` 23%, 7-9 փուլեր` 22%, 10-12 փուլեր` 21%, 13 և բարձր փուլեր` 20%

Վարկի մարման ժամկետ Մինչև 24 ամիս

Վարկի գումարի մարման արտոնյալ (դադարի) ժամկետ

(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները)

Մինչև 6 ամիս

 

Մարման եղանակ

Ամսական հավասարաչափ (անուիտետ) վճարներով`

արտոնյալ ժամկետը առավելագույնը 6 ամիս, սակայն ոչ ավել, քան վարկի ժամկետի 1/3-րդի չափով` կլորացված աճման ուղղությամբ մինչև առաջին ամբողջ թիվը:

Վարկի սպասարկման ամսական վճար  0,2%
Կանխիկացման վճար ԱՆՎՃԱՐ
Վարկի տրամադրման վճար 1,5% - 6% (միանվագ)՝ կախված վարկի ժամկետից
Վարկային հայտի ուսումնասիրման վճար

ԱՆՎՃԱՐ

Տրամադրման աշխարագրություն

ՀՀ տարածք

Վարկի ապահովման միջոց

Խմբային համապարտ պատասխանատվություն 

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ամսական սպասարկման վճարը, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում):

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության դեպքում՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության դեպքում՝ 1 աշխատանքային օր

 Զանգահարեք՝   (011) 27 0000 

 

Օրինակ 

 

Ենթադրենք Դուք օգոստոսի 5-ին վերցրել եք 500,000 ՀՀ դրամ գումարի վարկ`22% տոկոսադրույքով, 8 ամիս ժամկետով, և Ձեզ հարմար չէ վճարել վարկի գումարը հունվար և փետրվար ամիսներին:

Այդ դեպքում, վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք վարկի  տրամադրման վճարը (8 ամսվա համար այն կկազմի 20,000 ՀՀ դրամ), իսկ վարկի գումարը, սպասարկման վճարը և տոկոսագումարները կվճարեք յուրաքանչյուր ամսվա 5-ին, հետևյալ ժամանակացույցով՝


Ժամանակացույց

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

      ՀՀ անձնագիր

  
 Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները


Տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակ

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01

 


     

   Հայաստանի Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի սահմանամերձ շուրջ 40 համայնքներում մինչև 3 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 6,000 ԱՄՆ դոլարի սահմաններում տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով.

 

     առանց տրամադրման վճարների գանձման,
     առանց ամսական սպասարկման վճարների գանձման,
     իջեցված տոկոսադրույքներով

 

Համաձայն ՀՀ կառավարության 15/01/2015թ. N30-Ն որոշմամբ հաստատված      

սահմանամերձամայնքների ցանկի

 


 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Այլ ծառայությունների սակագներ