Վարկային Հաշվիչ
|
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՄԻԿՐՈվարկ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎՄինչև 4 մլն ՀՀ դրամ 0% տոկոսադրույքով Մինչև 48 ամիս ժամկետով, որից մինչև 12 ամիսը՝ արտոնյալ ժամկետ
• Միկրո և փոքր գյուղական բիզնեսի զարգացման • Տոհմային ՄԵԿ-ի` մինչև 18 ամսական հղի ոչխարների և այծերի, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշների ձեռքբերման,
ինչպես նաև այլ համանման նպատակների համար առանց գրավադրման, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ հետևյալ պայմաններով.
Առաջարկը գործում է մինչև 31.12.2023թ.
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության, ԳՖԿ ԾԻԳ-ի և Ընկերության միջև եռակողմ պայմանագրով հաստատված գյուղվարկերի սուբսիդավորման համագործակցությամբ:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ • Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագիր • ՀՀ անձնագիր
Այլ պայմաններ
• Յուրաքանչյուր վարկառու կարող է ձեռք բերել առավելագույնը 2000 գլուխ տոհմային ՄԵԿ, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի) • Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվի յուրաքանչյուր շահառուի կողմից մեկ գլուխ տոհմային ՄԵԿ-ի՝ մինչև 450 հազ. դրամ արժեքով ձեռք բերված կենդանու համար փաստացի վճարված գումարը (չհաշված տեղափոխման ծախսերը) • Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ՄԵԿ ձեռք բերելու մասին դիմում-հայտ՝ նշելով ձեռք բերվող տոհմային ՄԵԿ-ի քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը), ձեռքբերման ժամկետները, ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը) • Տոհմային ՄԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո վարկառուն ֆինանսական կառույց և նախարարություն է ներկայացնում փաստաթղթեր համաձայն ՀՀ 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագրի պահանջների • Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության և (կամ) այլ պետական ծրագրերի շրջանակներում ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, • Տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով • Առաջին մոնիթորինգն իրականացվում է վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01 Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
|