Նորություններ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակից ելնելով, դադարեցնում է Բերդ և հարակից սահմանամերձ գոտում գտնվող համայնքների իր վարկառուներին տրամադրած վարկերի գծով հաշվեգրվող տոկոսները, ինչպես նաև ժամկետանց պարտավորությունների վրա հաշվարկվող տույժերն ու տուգանքները 10-օրյա ժամկետով` սկսած 13.07.2020 թվականից:
իմանալ ավելին
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ֆինանսական շուկայում առաջարկում է նորարար` առցանց վարկավորման գործիք, որը հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել վարկավորում սպառողական կարիքների համար, այլ նաև տրամադրել մինչև 4 մլն ՀՀ դրամի գյուղատնտեսական վարկեր, որոնցում ամբողջապես հաշվի են առնված գյուղատնտեսության սեզոնային բնույթը:
իմանալ ավելին
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին:
իմանալ ավելին
2020 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես դադարեցնում է Ընկերության վարկավորման պայմաններով նախատեսված բոլոր վարկատեսակներով վարկային հայտերի ընդունումը և վարկերի տրամադրումը Ընկերության Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Շուտով Ընկերությունը պլանավորում է իրականացնել վարկավորման գործընթացը առցանց (online) եղանակով
իմանալ ավելին