Հաճախ տրվող հարցեր

Նարինե
12.05.2020 12:19
Հարց
Բարև Ձեզ, ես նոր դիմել եմ վարկի համար օնլայն, երբ կլինի պատասխանը?
Պատասխան

Հարգելի Նարինե,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ առցանց վարկային հայտի պատասխանի վերաբերյալ Ձեզ հետ կապ կհաստատի վարկային մասնագետը:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով:

Հեղինե
01.03.2020 11:14
Հարց
Մեզ հիփոթեքային վարկ է հետաքրքրում մոտ 5 միլիոն դրամ: Արմավիրի մարզում է գույքը գտնվում, ունեք այնտեղ մասնաճյուղ ցանկանում ենք դիմել:
Պատասխան

Հարգելի Հեղինե,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ կարող եք դիմել Մարզային Բնակարանային Վարկ հիփոթեքային վարկի համար 2-35 մլն ՀՀ դրամ, 9.5%-10.5% տոկոսադրույքով, 5-20 տարի ժամկետով, որից մինչև 1 տարին՝ արտոնյալ ժամկետ, ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ, հաշվի են առնվում նաև գյուղատնտեսությունից ստացված եկամուտները:
Տեղեկացնում ենք նաև, որ ք.Արմավիրը սպասարկվում է գլխամասային գրասենյակի կողմից` ք.Երևան, Սեբաստիա 123:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սարգիս
28.02.2020 20:30
Հարց
Բարև Ձեզ, ես ունեմ շատ լավ վարկային պատմություն, բայց գրանցված չեմ աշխատում, ինձ անհրաժեշտ է 1.500.000 դրամ: Ու կասեք ինչ ա պետք ներկայացնել փաստաթղթերից:
Պատասխան

Հարգելի Սարգիս,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ մոտենալով 2 ընկերոջ/գործընկերոջ հետ, կարող եք դիմել 1,200,000-1,500,000 դրամի համար:
Տեղեկացնում ենք նաև, որ նրանք 2-ն էլ պետք է լինեն գրանցված աշխատողներ, իսկ վարկային պատմություն կարող են չունենալ: Վարկի համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոց.քարտ:
Վարկատեսակի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://www.kamurj.am/credit/consumer-credit/hesht-vark-19_ropeum.html:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Lusine Gyurjyan
10.10.2019 13:29
Հարց
Barev dzez indz 600000 dram vark e harkavor sparoxakan, karox eq ognel? Ev qani tokosov
Պատասխան

Հարգելի Lusine Gyurjyan,

Տեղեկացնում ենք Ձեզ, եթե Դուք աշխատում եք գրանցված (նվազագույնը 6 ամիս) և կարող եք ներկայացնել տեղեկանք աշխատանքի վայրից, այդ դեպքում կարող եք դիմել ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակի համար:
Իսկ եթե Դուք գրանցված աշխատող չեք, սակայն ունեք դրական վարկային պատմություն, ապա այդ դեպքում կարող եք դիմել 100,000 ՀՀ դրամ վարկատեսակի համար` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ գրանցված աշխատող լինելու դեպքում` 120,000 ՀՀ դրամի համար:
Ի դեպ, եթե Ձեզ  ավելի գումար է անհրաժեշտ,մոտեցեք ընկերոջ/գործընկերոջ հետ և միասին դիմեք Հեշտ վարկ 2-ով կամ 3-ով` 450,000 - 1,500,000 ՀՀ դրամ վարկատեսակի համար` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ: 

Վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից հետևյալ հղմամբ` http://www.kamurj.am/credit/consumer-credit/hesht-vark-19_ropeum.html:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Vruyr
29.05.2018 10:13
Հարց
Barev dzez uzumem imanal kdramadreq indz vark 180 000 dram ete grancvats ashxatox chem
Պատասխան

Հարգելի Vruyr,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ եթե Դուք ունեք դրական վարկային պատմություն, ապա միայն անձնագրով և սոցիալական քարտով կարող եք դիմել Հեշտ վարկ 1-ով Պարզեցված` հենց 100,000 ՀՀ դրամ վարկատեսակի համար, գրանցված աշխատող լինելու դեպքում կարող եք դիմել ՀԵՇՏ վարկ 1-ով` 180,000-250,000 ՀՀ դրամ վարկատեսակի համար` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ, այլ փաստաթղթեր անհրաժեշտ չեն: 

Տեղեկացնում ենք նաև,  եթե Դուք գրանցված աշխատող չեք և ունեք վարկային պատմություն, ապա մոտենալով ընկերոջ/գործընկերոջ հետ ով գրանցված աշխատող է, միասին կարող եք դիմել Հեշտ վարկ 2-ով կամ 3-ով` 450,000-1,100,000 ՀՀ դրամի համար` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Վարկատեսակի պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից, հետևյալ հղմամբ` http://www.kamurj.am/credit/consumer-credit/hesht-vark-19_ropeum.html:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝  http://www.kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

shota harutyunyan
13.04.2018 18:21
Հարց
Indz .varke .harkavor. supsidavorman. Unem .havastagir.3500000. Aranc grav .5 tari jamketov
Պատասխան

Հարգելի Shota Harutyunyan,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր կողմից նշված գումարի սահմաններում տրամադրում ենք` ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԿՐՈվարկ` 3 - 4 մլն ՀՀ դրամ, մինչև 36 ամիս, առանց գրավ, ինչպես նաև ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿ` 3 - 10 մլն ՀՀ դրամ, մինչև 60 ամիս ժամկետով, անշարժ գույքի գրավով:

Վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից, հետևյալ հղումներով` 

http://www.kamurj.am/credit/agricultural-credit/subsidizing-agricultural-microloan.html

http://www.kamurj.am/credit/agricultural-credit/subsidizing-agricultural-loans.html

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://www.kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: 

Lusine
15.03.2018 16:35
Հարց
Barev dez ind varka harkavor vor xndrem kareoxeq ognel
Պատասխան

Հարգելի Lusine,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ տրամադրում ենք մի շարք վարկեր` կախված նպատակից, որոնց տրամադրման պայմանները տարբեր են:

Վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից, հետևյալ հղմամբ` http://www.kamurj.am/credit.html:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Մարիամ
21.02.2018 16:13
Հարց
բարեվ ձեզ վարկ վերցնելու համար պահանջում են երաշխավոր, կասեք երաշխավոը պարտականություններ ունի վարկատուի նկատմամբ
Պատասխան

Հարգելի Մարիամ,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ տրամադրում ենք մի շարք վարկեր` կախված նպատակից, որոնց տրամադրման պայմանները տարբեր են: Վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից, հետևյալ հղմամբ՝ http://www.kamurj.am/credit.html:

Տեղեկացնում ենք նաև, որ երաշխավորը վարկառուի նման կրում է ամբողջական պատասխանատվություն` վարկառուի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք տրամադրել Ձեր հեռախոսահամարը և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կամ առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝  http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Գուրգեն
18.02.2018 13:50
Հարց
Բարեվ ձեզ ես զբաղվոևմ եմ անասնապահությամբ եվ հողագործուտյամբ հիմա ուզում եմ զարգացնել վարդի տնկիների աճեցումամբ դրա համար պետք ե ձեր աջակցուտյունը կարող եմ դիմել եվ ինչ պայմաններ կառաջարկեք
Պատասխան

Հարգելի Գուրգեն,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ կարող եք դիմել, տրամադրում ենք մի շարք գյուղատնտեսական վարկատեսակներ, որոնց տրամադրման պայմանները տարբեր են:

Վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից, հետևյալ հղմամբ՝ http://www.kamurj.am/credit/agricultural-credit.html:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք տրամադրել Ձեր հեռախոսահամարը և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կամ առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով: Ինչպես նաև, կարող եք այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Artur
17.02.2018 16:56
Հարց
barev dzez menq uzum enq vark vercnenq bayc erkussel grancvac ashxtox chenq bayc mezanic mek@ uni varkain lav patmutyun?.mez anhrajesht e 500.000-600.000 dram
Պատասխան

Հարգելի Artur,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, եթե Դուք գրանցված աշխատող չեք, բայց ունեք վարկային պատմություն, ապա կարող եք դիմել ՀԵՇՏ վարկ 1-ով` Պարզեցված` հենց 100,000 ՀՀ դրամ վարկատեսակի համար, իսկ եթե Դուք գրանցված աշխատող չեք, բայց ունեք դրական վարկային պատմություն, ապա մոտենալով ընկերոջ(ների)/գործընկերոջ(ների) հետ, միասին կարող եք դիմել Հեշտ վարկ 2-ով կամ 3-ով` 450,000-1,100,000 ՀՀ դրամի համար` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ: